× Գլխավոր Փաթեթներ Մեր Մասին Բլոգ Կապ +374(77)324444
Բացահայտի՛ր Հայաստանը թռչնի թռիչքի բարձրությունից

Գովազդ


Բացահայտի՛ր Հայաստանը թռչնի թռիչքի բարձրությունից



Գլխավոր / Գովազդ

Գովազդ

Ուզու ՞մ եք Ձեր գովազդը հասցնել  թիրախային լսարանին վառ ու ինքնատիպ ձևով: Ուզու՞մ եք  Ձեր ապրանքանիշի ընկալումը կապել դրական ու չկրկնվող էմոցիաների հետ: Ուրեմն, գովազդ օդապարիկի վրա ծառայությունը հենց Ձեզ համար է:


Իր արդյունավետությամբ և լսարանին հասնելու աննախադեպ ցուցանիշներով, օդապարիկի վրա գովազդը առաջ է անցում ցանկացած այլ գովազդային միջոցից: Միայն պատկերացրեք, մեծ տոնախմբությունների ժամանակ տասնյակ հազարավոր մարդիկ տեսնում են Ձեր գովազդը ամենամեծ գովազդային կրիչի՝ օդապարիկի վրա, այն էլ երկնքում ճախրելիս: Սրան էլ գումարած, միջոցառման մեդիա լուսաբանումը, որը հնարավորություն է տալիս անուղղակի կերպով հասցնել Ձեր գովազդը անգամ նրանց, ովքեր ներկա չեն գտնվել միջոցառմանը:


Օդապարիկի միջոցով գովազդի առավելությունները՝


    • Անմիջապես գրավում է լսարանի ուշադրությունը 

    • Լիարժեք ընկալվում է ցանկացած լսարանի կողմից

    • Բարձրացնում է բրենդի ճանաչելիությունը

    • Նպաստում է դրական համբարի ստեղծմանը և ամրապնդմանը

    • Լսարանի մոտ կերտում է վառ, հիշվող տապավորությունների, որոնք ասոցացվում են տվյալ բրենդի հետ

    • Թիրախային լսարանի զգայական ընկալուների շնորհիվ՝ ապահովում է առևտրի ծավալների զգալի մեծացում, սպառման շուկայի ընդլայնում

    • Իր մեծ չափերի շնորհիվ, ապահովում է բարձր տեսանելիություն նույնիսկ մի քանի կիլոմետրից

    • Եվ վերջապես, օդապարիկները միակ գովազդային կրիչներն են, որոնց կողքին մարդիկ հաճույքով նկարվում են


Օդապարիկը  իր մեջ ամփոփում է շրջակա միջավայրի պահպանության, նորարարության, ազատության, արկածայնության գաղափար

ները: Այն չի աղտոտում շրջակա միջավայրը: Համարվում է նորարական, միևնույն ժամանակ բարձր արդյունավետություն ունեցող գովազդային միջոց: Հնարավորություն է տալիս արկած որոնողներին կամ պարզապես ռոմանտիկներին զգալ ամպերից վեր գտնվելու ազատությունը: Ապահովում է թռչնի թռիչքի բարձրությունից ֆանտաստիկ տեսարաններ վայելելու հաճույքը:



Այսօր աշխարհի գրեթե բոլոր խոշորագույն կազմակերպություններն ունեն իրենց տարբերանշանով օդապարիկներ, դրանով իսկ հաստատելով և պահպանելով իրենց համբավը: Եվրոպայում, առհասարակ, օդապարիկը հանդիսանում է կազմակերպության իմիջի անբաժանելի մասը:  Քանի որ օդապարիկն ընկալվում է որպես նորարաության, ազատության, համարձակության, արկածներ որոնելու խորհրդանիշ, նույն որակներն էլ մարդիկ ենթագիտակցորեն վերագրում են բրենդին: Նման ընկալումը հետաքրքրություն և վստահություն է ստեղծում տվյալ բրենդի հանդեպ՝ այսպիսով նպաստելով դրա համբավի ամրապնդմանն ու հաճախորդների աճին:


Նշենք նաև, որ վահանակի վրա կարող է տպագրված լինել ինչպես Ձեր ընկերության լոգոտիպը, այնպես էլ ցանկացած ինֆորմացիա՝ անգամ նկար: 


Օդապարիկները կարող են շահագործվել Երևանում և ՀՀ ողջ տարածքում, ընդլայնելով գովազդվող ապրանքանիշի ներկայացվածության աշխարհագրությունը: Գովազդային օդապարիկը կարող է շահագործվել ինչպես ամռան, այնպես էլ ձմռան ամիսներին, թույլատրելի ջերմաստիճանը -20+40C է: Խոչընդոտ կարող է հանդիսանալ քամու բարձր արագությունը: Թույլատրելի արագություն է համարվում մինչև 5մ/վ, որը հազվադեպ է հանդիպում մեր կլիմայական պայմաններում:


Մատուցի՛ր քո գովազդը յուրահատուկ ձևով: Դարձու՛ բրենդդ հասանելի և հիշվող:

SkyBall