× Գլխավոր Փաթեթներ Մեր Մասին Բլոգ Կապ +374(77)324444

Հաճախակի տրվող հարցեր


Բացահայտի՛ր Հայաստանը թռչնի թռիչքի բարձրությունից



Գլխավոր / Հաճախակի տրվող հարցեր

Հաճախակի տրվող հարցեր

Օդագնացությունը հիմնված է Արքիմեդի օրենքի վրա: Օդապարիկի թաղանթի մեջ գտնվում է տաք օդ, որն ունի ավելի փոքր խտություն, քան սառը օդը, և, հետևաբար, կարող է բարձրանալ վերև: Կարգավորելով օդապարիկի միջի օդը գազայրիչի միջոցով՝ կարելի է ավելացնել թռիչքի բարձրությունը: Բացելով պարաշյուտային փականը՝ կարելի է դուրս մղել տաք օդի մի մասը և վայրէջք կատարել: Տարբեր բարձունքներում հնարավոր է քամու ուղղության փոփոխություն, և օդաչուն փոփոխելով բարձրությունը կարող է կարգավորել թռիչքի ուղղությունը:

Ըստ վիճակագրության օդապարիկով թռիչքը մնացած գոյություն ունեցող օդային փոխադրամիջոցների թռիչքից ավելի անվտանգ է: Օդապարիկը կառուցված է շատ պարզ և հուսալի դետալներից, որը ապահովում է հուսալիության բարձր աստիճան:

Ինչպես և մարդատար օդանավերում, այնպես էլ օդապարիկներում տուրիստական թռիչքներ իրականացնելիս նրանց անհրաժեշտությունը չկա: Բացառություն են կազմում թռիչքները առավելագույն բարձրության վրա կամ ռեկորդներ սահմանելիս: 

Օդապարիկի թռիչքը կառավարելու համար անհրաժեշտ է՝ բարոմետրիկ բարձրաչափ, ջերմային ինդիկատոր թվային ցուցանիշով, որը գտնվում է թաղանթի ներսում, վայրէջքի և վերելքի ուղղահայաց արագության չափման համար նախատեսված վարիոմետր: Օդապարիկի կոորդինատները որոշելու համար օգտագործում են GPS – ընդունիչներ, ինչպես նաև ռադիոկայան՝ուղեկցող մեքենային վայրէջքի վայրի մասին տեղեկացնելու համար:

Օդապարիկի կիրառման տեսակները հետևյալն են՝ ազատ տուրիստական՝ ճամփորդություններ ուղևորների հետ քաղաքների և տեսարժան վայրերի վրայով, գովազդային՝ լուսանկարների և տեսանյութերի պատրաստման, գիշերային շոու երեկոյան ժամերին /օգտագործելով օդապարիկի ներքին լուսավորությունը/ սպորտային թռիչքներ՝ պարաշյուտիստների թռիչքների և ռեկորդների կազմակերպման համար:

Ամռան  ընթացքում թռիչքները կատարվում են օրվա մեջ 1 անգամ՝ առավոտյան արևածագի ժամանակ: Այս ընթացքում՝ հիմնականում ցերեկը, արեգակնային ակտիվությունը ավելի մեծ է, և Երկիր մոլորակի անհավասարաչափ տաքացման պատճառով առաջանում են հզոր հոսանքներ դեպի վեր և վար ուղղվածությամբ՝ խանգարելով օդապարիկի ընթացքը: Ձմռանը օդապարիկով թռչել կարելի է ցերեկվա ցանկացած ժամի:

Ամբողջ ավիացիայի համար եղանակը ապահով թռիչք իրականացնելու համար կարևորագույն ասպեկտներից է, անձրևը, քամին, ամպրոպը կարող են հետաձգել թռիչքը: Կա մի ասացվածք. < < Օդաչուի արիությունը, վատ եղանակին թռիչքից հրաժարվելու մեջ է>>:

Օդապարիկներով երկրի մակերեսին մոտ թռչելիս քամու արագությունը չպետք է գերազանցի 5 մ/վ, իսկ կապված վիճակում՝ 3 մ/վ

Ձմեռային թռիչքներն ունեն իրենց գեղեցկությունը: Օդը շատ մաքուր է, իսկ Ձեր առջև բացվում է անբիծ ձմեռային տեսարան: Հարկավոր է միայն տաք հագնվել: Ջերմային օդապարիկների ռեկորդների մեծ մասը սահմանվում է հենց ձմռանը:

Օդապարիկների հատուկ կառուցվածքը, ինչպես օրինակ ռոզիեր օդապարիկը, հնարավորություն է ընձեռում կատարել շուրջերկրյա ճանապարհորդություն: Ջերմային օդապարիկները նախատեսված են մեկ այլ նպատակի համար: Սովորաբեր, մեկ ժամվա ընթացքում օդապարիկը անցնում է մի քանի կմ մինչև մի քանի տասնյակ կմ տարածք:

2-3 հոգու համար նախատեսված օդապարիկը բոլոր անհրաժեշտ սարքավորումների և վառելիքի հետ միասին կշռում է մոտ 450 կգ, իսկ 8 հոգու համար նախատեսված օդապարիկը կշռում է մոտ 650 կգ։

Որպես կանոն, բավական է 90-110 º С, իսկ ձմռանը 30-50 º С, որպեսզի օդապարիկը վեր բարձրանա: Սակայն, թաղանթի ներսում ջերմաստիճանը չպետք է գերազանցի 120 º С, հակառակ դեպքում թաղանթը կարող է մաշվել:

Թռիչքի ամբողջ ընթացքում օդապարիկին ուղեցում է ամենագնաց: Օդապարիկի օդաչուն տեղեկացնում է ուղեկցող մեքնային իր կոորդինատների մասին և ուղարկում է վայրէջքի տարածք: Վայրէջքի ընթացքում օդապարիկին դիմավորում է ուղեկցող անձնակազմը:

Ազատ թռիչքի ամբողջական ծրագրի տևողությունը 4-5 ժամ է և ներառում է՝ հանդիպումը մեր ակումբի ներկայացուցիչների հետ, տեղափոխումը դեպի թռիչքի վայր, օդապարիկը թռիչքին նախապատրաստելու ընթացքը, մասնակիցներին թռիչքի պայմանների հետ ծանոթացնելը, նրանց առաջին թռիչքի վկայականներ հանձնելու արարողությունը, իսկ վերջում հյուրասիրություն՝ ակումբային շամպայն և  քաղցրավենիք: Բուն թռիչքը տևում է 40-90 րոպե՝ կախված քամու ուղղությունից և արագությունից:

Թիմային աշխատանքի դեպքում կարելի է օդապարիկը թռիչքին նախապատրաստել 15-20 րոպեում:Նույնքան ժամանակ էլ պահանջվում է այն համաքելու համար:

Օդապարիկով թռչելու համար ավելի հարմար է հագնել ամենօրյա կամ սպերտային հագուստ: Գլխարկները ցանկալի են տարվա բոլոր եղանակներին: Թռիչքի ժամանակ քամին չի զգացվում, քանի որ օդապարիկը շարժվում է օդային զանգվածի հետ միասին: Մենք խորհուրդ ենք տալիս կրել անջրանցիկ կոշիկներ առավոտյան թռիչքների ժամանակ, քանի որ մեկնարկի դաշտում կարող է ցող լինել: Անվտանգության նկատառումներից ելնելով, բնական մանրաթելից պատրաստված հագուստը, օրինակ բամբակից, ավելի նախընտրելի է , քան սինթետիկ հագուստը:Ձեզ հետ անպայման ունեցեք ֆոտոխցիկներ: Զամբյուղի փոքր լինելու պատճառով խորհուրդ չի տրվում վերցնել մեծ պայուսակներ: Այն կարող եք թողնել ուղեկցող մեքենայի մեջ:

Իհարկե: Դա շատ ինքնատիպ, ռոմանտիկ և հիշարժան կլինի Ձեր սիրելիի համար: Ավելի յուրօրինակ ամուսնության առաջարկի մասին դժվար է նույնիսկ մտածելը: Ձեր սիրելիի արձագանքը կլինի միայն ու միայն դրական:

Սովորաբար  օդապարիկները կարող են մինչև մի քանի կիլոմետր բարձրությամբ թռչել: Անվտանգ է համարվում առանց թթվածնի սարքավորումների առկայության մինչև 3000-4000 մետր բարձրությունը: Տուրիստական թռիչքների ընթացքում օդապարիկի բարձրությունը կախված է եղանակային պայմաններից, հիմնականում թռիչքները իրականացվում են մինչև 1000մ բարձրության վրա: Օդապարիկների ռեկորդային թռիչքները սահմանվում են ավելի քան 8000 մ բարձրության վրա:

Դրա վրա ազդում են մի շարք պայմաններ՝ օդապարիկի թաղանթի ծավալը, ուղևորների քաշը, վառելիքի քանակի առկայությունը և, իհարկե, անհրաժեշտ է հաշվի առնել եղանակային պայմանները: ռեկորդային է համարվում մինչև 35 մարդ տեղավորող երկհարկանի օդապարիկը: Մեր  օդապարիկներից փոքրը  նախատեսված է 2-3 ուղևորի և օդաչուի համար, իսկ մեծ օդապարիկը՝  12 ուղևոր և 1 օդաչուի համար:

Վայրէջքի իրականացման համար անհրաժեշտ է համապատասխան չափսերով դաշտ, որը գտնվում է թռիչքի ուղղությամբ: Որքան բարձր է մակերեսային քամու արագությունը, այնքան մեծ չափսերի պետք է լինի դաշտը, որպեսզի խոչընոտներ չլինեն: Որքան մոտենում է դաշտին, այդքան դադարում է թաղանթի տաքացումը, և օդապարիկը սկսում է իջնել: Թաղանթի օդը դուրս է մղվում հատուկ, մեծ չափսերի փականից: Ուժեղ քամու ժամանակ վայրէջքը պարգևում է յուրահատուկ զգացողություն: Թաղանթը հողի հետ շփման ժամանակ հորիզոնական դիրք է ընդունում: Այդ ժամանակ անհրաժեշտ է ամուր բռնել զամբյուղի բռնակներից մինչ օդապարիկի կանգնելը:

SkyBall