× Գլխավոր Փաթեթներ Մեր Մասին Բլոգ Կապ +374(77)324444
Բացահայտի՛ր Հայաստանը թռչնի թռիչքի բարձրությունից

Գաղտնիության քաղաքականություն


Բացահայտի՛ր Հայաստանը թռչնի թռիչքի բարձրությունից



Գլխավոր / Գաղտնիության քաղաքականություն

Գաղտնիության քաղաքականություն

1. Մենք մշտապես կատարելագործում ենք մեր ծրագրերը՝ հաշվի առնելով մեր հյուրերի արձագանքները և սեփական հետազոտությունները: Դրա հետ կապված, ժամանակ առ ժամանակ մեր ճամփորդության ծրագրերը կարող են փոխվել:  Ծրագրում նշված պրոդուկտը, ծառայությունը կամ գործունեության տեսակը տվյալ պահին հասանելի չլինելու դեպքում, մենք կառաջարկենք նմանատիպ այլընտրանքային տարբերակ:

Ծրագրերը կարող են փոփոխվել և/կամ զվարճանքի միջոցները փոխարինվել պայմանավորված սեզոնայնությամբ, եղանակային անբարենպաստ պայմաններով, բնական աղետներով և Արգելոցի պահանջներով:

2.  Նշված գները գործում են մինչև 01.2025 թվականը ընկած ժամանակահատվածում իրականացվող թռիչքների համար: Գները, նշված են ՀՀ դրամով և կարող են փոփոխվել Կազմակերպության նախաձեռնությամբ:

3. Հաշվի առնելով կազմակերպչական միջոցառումների մասշտաբները և մեր ծառայությունների սահմանափակ մատչելիությունը, ծախսերի ու չստացված շահույթի փոխհատուցման նպատակով պատվերները չեղարկելու համար գործում են տուգանային խիստ կանոններ: Հաստատված պատվերի չեղարկման դեպքում կիրառվում են տուգաքնային հետևյալ պայմանները`

ա) անհատական ամրագրման չեղարկում կամ փոփոխում ըստ ժամանակահատվածի

·  Ճամփորդության սկզբից առավելագույնը 7օր՝  առանց տուգանքի;

· Ճամփորդության սկզբից 7 օրից 48 ժամ՝ տուգանք ճամփորդության արժեքի 50 տոկոսի չափով;

· Ճամփորդության սկզբից 48 ժամ կամ դրանից պակաս՝  տուգանք ճամփորդության արժեքի 100 տոկոսի չափով;

բ) խմբային ամրագրման չեղարկում կամ փոփոխում ըստ ժամանակահատվածի

· Ճամփորդության սկզբից  14 օրից 7օր ՝ տուգանք ճամփորդության արժեքի 50 տոկոսի չափով;

· Ճամփորդության սկզբից 7օր կամ դրանից պակաս՝ տուգանք ճամփորդության արժեքի 100 տոկոսի չափով;

·     Եթե չեք կարողացել մասնակցել ճամփորդությանը, ժամանել եք այն սկսվելուց հետո կամ ինքնակամ լքել եք այն մինչև ավարտը, որևէ փոխհատուցում չի նախատեսվում;

·Որևէ փոխհատուցում չի նախատեսվում անբարենպաստ եղանակային պայմանների կամ մեխանիկական խափանումների արդյունքում ճամփորդության ձգձգման, տևողության կրճատման կամ փոփոխման դեպքերում:

Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում եթե մեխանիկական խափանումների արդյունքում, որևէ բաղադրիչ հասանելի(մատչելի) չի լինում ճամբորդության ժամանակ:

· Խմբային ճամփորդության իրականացման համար անհրաժեշտ է հյուրերի նվազագույն քանակի առկայություն: Հյուրերի նվազագույն քանակը կախված է ընտրված ճամփորդությունից և կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել: Եթե ճամփորդությունը չի կայանում հյուրերի նվազագույն քանակ  չլրանալու  պատճառով, հյուրերին կառաջարկվի այլընտրանքային ճամփորդություն կամ արժեքի ամբողջական փոխհատուցում;

·Եթե ճամփորդությունը հնարավոր չէ իրականացնել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, հյուրերին կառաջարկվի այլընտրանքային ճամփորդություն, կամ արժեքի ամբողջական փոխհատուցում;

4. Հավաքավայրերի բոլոր կետերը նախնական (կողմնորոշիչ) են և կարող են փոփոխվել  տեղեկացման նվազագույն ժամկետներում, կախված այնպիսի արտաքին գործոններից, ինչպիսիք են ճանապարհների փակումը, խցանումները, եղանակային անբարենպաստ պայմանները և մեխանիկական խափանումները: Կազմակերպությունը իրեն իրավունք է վերապահում, ցանկացած պահի, անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով, հրաժարվել  երեխաներին ընդունել ճամփորդությանը մասնակցելու համար:

5. Մեր ճամփորդությունները հանդիսանում են հանգստի ակտիվ տեսակ, և մեծամասամբ պահանջում են ունենալ ֆիզիկական նորմալ վիճակ: Մենք խորհուրդ չենք տալիս հղի կանանց ընտրել հանգստի նման տեսակ: Ամեն դեպքում, Կազմակերպությունը իր վրա պատասխանատվություն չի վերցնում առողջության վատթարացման համար, քանի որ, հյուրերը իրենք են կրում ճամփորդության մասնակցության ռիսկը:

6. Կազմակերպությունն իրեն իրավունք է վերապահում հրաժարվել այն հյուրերին սպասարկելուց, ում վարքը  կարող է բացասաբար  անդրադառնալ խմբի հանգստի վրա: Ընտրելով մեր Կազմակերպության հետ ճամփորդելը՝ Դուք համաձայնություն եք տալիս հետևելու օդաչուի ցուցումներին և պատրաստակամություն եք հայտնում ընդունելու նրա որոշումները: Մեր աշխատակիցները պետք է աշխատեն անվտանգ պայմաններում, իսկ հյուրերը պետք է հաճույք ստանան հանգստից: Անվտանգության ցանկացած  սպառնալիք, լինի դա ֆիզիկական, թե բանավոր, ինչպես նաև անընդունելի վարքագիծ, կարող է հանգեցնել ճամփորդությունից հեռացման: Եթե օդաչուն ընդունի հյուրին ճամփորդությունից հեռացնելու մասին որոշում, ապա այդպիսի հյուրին չի տրվում որևէ փոխհատուցում, և հյուրն անձամբ պետք է կրի տրանսպորտային և այլ ծախսերի համար պատասխանատվությունը, սկսած հեռացման պահից:

7․Մասնակցի կողմից ճամփորդության ընթացքում արված լուսանկարների տեղադրման վերաբերյալ առարկություններ ունենալու մասին նախապես չտեղեկացնելը ընկերությունը դիտարկում է որպես համաձայնություն և իրավունք ստանում դրանք օգտագործելու իր մեդիայի հարթակներում։


8․Ճամփորդությանը մասնակցության տարիքային սահմանափակում չի գործում։ Ընկերությունը, սակայն, խորհուրդ է տալիս թռիչքին մասնակցել երեխաներին սկսած 5 տարեկանից, քանի որ ավելի փոքր տարիքի երեխաները սովորաբար թռիչքի ընթացքում անհանգիստ վարք են դրսևորում։ Մինչև 2 տարեկան երեխաների համար սլինգի առկայությունը պարտադիր է։




SkyBall