× Գլխավոր Փաթեթներ Մեր Մասին Բլոգ Կապ +374(77)324444

Ամենահաճախ տրվող հինգ հարցերը մի բլոգում


Բացահայտի՛ր Հայաստանը թռչնի թռիչքի բարձրությունից



Գլխավոր / Ամենահաճախ տրվող հինգ հարցերը մի բլոգում
12/28/2022

Երբ մթնոլորտը ջերմ է, նույնիսկ եղանակը չի կարող խանգարել։ 

Գուշակու՞մ եք՝ ինչի մասին ենք խոսելու այս բլոգում։ Դե իհարկե,  անդրադառնալու ենք տարվա այս եղանակին ամենաշատ տրվող 5 հարցերին ու դրանց պատասխաներին։ Ձեր ամենաթանկ ռեսուրսը՝ ժամանակը, անիմաստ չվատնելու համար այս բլոգը կներկայացնենք հենց հարց/պատասխան ձևաչափով։ 


  1. -Ցու՞րտ չէ ձմռանն օդապարիկում։

- Բացարձակ․ թռիչքի ժամանակ օդապարիկի զամբյուղում լինում է 15°+ C ջերմաստիճան, իսկ քամու ուղղությամբ թռչելը ապահովում է, որ քամին ընդհանրապես չզգացվի։


  1. -Ընդհանրապես կարելի՞ է թռիչքներ կազմակերպել ձմռանը։

             -Այո, տարվա բոլոր եղանակներին թույլատրվում է օդապարիկով թռչել։ Դեռ ավելին՝  ձմեռային թռիչքները տարբերվում են մյուս եղանակների թռիչքներից։


  1.  -Ձմռանը անվտա՞նգ է թռչել։

 -Ւհարկե, Ձեր անվտանգությունը է կախված է միմիայն մեր օդաչուների մասնագիտական պատրաստավածությունից։ Դե մեր թռիչքային անձնակազմն էլ գիտեք՝ իրենց պրոֆեսիոնալությամբ սարեր շուռ կտա։


  1. -Որքա՞ն է թռիչքի տևողությունը ձմռանը։

-Ընդհանրապես օդապարիկով թռիչքի տևողությունը մոտ 1 ժամ է։ Քամու ուղղությունից կախված օդապարիկով թռիչը կարող է տևել 40-ից մինչև 90 րոպե։


  1. -Ինչպե՞ս է տարբերվում ձմեռային թռիչքը մյուս եղանակներին կազմակերպվող թռիչքներից։

              -Ձմեռային թռիչքները իրենց ձյունաճերմակ գեղեցկությամբ առանձնանում են ողջ տարվա թիչքներից։ Ձմռանն օդն իր պարզությամբ առավել տեսանելի է դարձնում հայկական բնաշխարհը, իսկ մաքրությամբ՝ թռիչքն ավելի հարմարավետ։ 


Հուսով ենք՝ այս հարցերի մեջ գտաք Ձեզ հետաքրքրողի պատասխանը։ Եթե ունեք այլ հարցեր, գրե՛ք մեզ․ մենք սիրով կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին։ 


Դե իսկ այս ամենն իմանալուց հետո Ձեզ մնում է միայն ժամանակ չկորցնել ու գալ ձմեռային հեքիաթային թռիչք վայելելու։

Ամենահաճախ տրվող հինգ հարցերը մի բլոգում Ամենահաճախ տրվող հինգ հարցերը մի բլոգում Ամենահաճախ տրվող հինգ հարցերը մի բլոգում Ամենահաճախ տրվող հինգ հարցերը մի բլոգում Ամենահաճախ տրվող հինգ հարցերը մի բլոգում Ամենահաճախ տրվող հինգ հարցերը մի բլոգում Ամենահաճախ տրվող հինգ հարցերը մի բլոգում Ամենահաճախ տրվող հինգ հարցերը մի բլոգում
SkyBall