× Գլխավոր Փաթեթներ Մեր Մասին Բլոգ Կապ +374(77)324444

Օդագնացության միջազգային փառատոն Հայաստանում


Բացահայտի՛ր Հայաստանը թռչնի թռիչքի բարձրությունից



Գլխավոր / Օդագնացության միջազգային փառատոն Հայաստանում
9/27/2022

Վերջին ժամանակներում Հայաստանում, կարծես թե, փառատոների պակաս չի զգացվում։ Դե իսկ մենք չէինք կարող ետ մնալ այդ տենդենցից ու ձեզ համար նմանը չունեցող, ֆանտաստիկ և միջազգային փառատոն չկազմակերպել։ 


Դե՛ ինչ․․․  2022թ․-ի հոկտեմբերի 13-ից 17-ը ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ կազմակերպում ենք «Բացահայտիր Հայաստանը երկնքից» Օդագնացության միջազգային փառատոն։ Փառատոնին կմասնակցեն շուրջ 20 օդապարիկներ ՀՀ-ից և արտերկրից՝ Բրազիլիա, Բուլղարիա, Գերմանիա, Ղազախստան, Լեհաստան, Ռուսաստան։


Փառատոնը, մասնավորապես, հնարավություն կտա բացահայտելու Երևանի և Գառնիի իրական գեղեցկությունը երկնքից։ Ինչու՞ ։ Որովհետև թռիչքներն իրականացվելու են հենց Գառնիում և Երևանում։


Նախատեսվում է փառոտոնն իրականացնել 2 փուլերով՝ ցուցադրական և մարզական։ Ցուցադրական փուլը իր մեջ ներառում է օդապարիկների ազատ թռիչքներ Գառնիի և Երևանի օդային տարածքում։ Մարզական փուլի ժամանակ յուրաքանչյուր օդապարիկի անձնակազմ պետք է իրականացնի պահանջվող առաջադրանքը, որի արդյունքում կընտրվեն հաղթողներ։


Փառատոնը նպատակ ունի՝

  • տեղացիների և միջազգային հանրության շրջանում բացահայտել Հայաստանի արկածային տուրիզմի հնարավորությունները,

  • նմանօրինակ փառատոները դարձնել ամենամյա,

  • համալրել աշխարհում կազմակերպվող լավագույն փառատոների շարքը։


Մենք հետամուտ ենք Հայաստանի նկատմամբ հետաքրքրության և ճանաչելության բարձրացմանն ուղղված մեր նպատակին, և այդ ճանապարհին կարևոր է նաև ձեր մասնակցությունը և հետաքրքրվածությունը։


Արի՛,  տե՛ս միաժամանակ երկինք բարձրացող 20 օդապարիկների ֆանտաստիկ տեսարանը և ապրի՛ր այդ էմոցիաները։ 


 Տոմսերը կարող եք ձեռք բերել մեր կայքում՝ https://t.ly/RFyK

Օդագնացության միջազգային փառատոն Հայաստանում Օդագնացության միջազգային փառատոն Հայաստանում Օդագնացության միջազգային փառատոն Հայաստանում Օդագնացության միջազգային փառատոն Հայաստանում
SkyBall