Փաթեթը ներառում է՝
Խմբային թռիչքները իրականացվում են 8-12 հոգու համար նախատեսված օդապարիկներով:
Տեղափոխություն թռիչքի վայր, վերադարձ Երևան։ Մեր սպասարկող անձնակազմը կմոտենա քաղաքի կենտրոն և կուղեկցի արդեն իսկ պլանավորած թռիչքի վայր։ Ուղևորափոխադրումն իրականացվում է բարձրակարգ միկրոավտոբուսով։
Մինչ բուն թռիչքը՝ մասնակիցները ունենում եմ 30 րոպե տևողությամբ նախապատրաստական ցուցումներ։
Բուն թռիչքի տևողությունը 1 ժամ է (քամու ուղղությունից կախված՝ կարող է տևել 40-90 րոպե)։
Թռիչքի ողջ ընթացքը լուսանկարահանվում է GoPro բարձրակարգ տեսախցիկներով, իսկ լուսանկարները տրամադրում են պատվիրատուներին։
Թռիչքի ավարտից հետո էլ անակնկալներն չեն ավարտվում։ Վայրէջքից հետո կատարվում է օդագնացի պատվոգրի հանձնման արարողություն՝ ըստ 1783թ.-ից մեզ հասած արարողակարգից։
Հավելյալ
Թռիչքի մասնակիցներին սպասվում է փոքրիկ հյուրասիրություն՝ զովացուցիչ ըմպելիքներ, տաք սուրճ: Իսկ թռիչքից հետո կարող եք օգտվել մեր կողմից առաջարկվող շամպայնի և քաղցրավենիքի հյուրասիրությունից:
Այլ մանրամասներ
Ծրագրի տևողությունը 4-5 ժամ է՝ արևածագից 1-2 ժամ հետո, մինչև 1000 մ բարձրությամբ:
Օդապարիկով թռիչքներ թույլատրվում է կատարել ինչպես ամռանն, այնպես էլ ձմռանը: Թույլատրելի ջերմաստիճանը՝ -20-ից + 40:
Թռիչքները կարող են հետաձգվել անբարենպաստ եղանակային պայմանների և քամու բարձր արագության դեպքում:
Թույլատրելի արագությունն է՝ միչև 5 մ/վ:
Անչափահաս երեխաներին պետք է ուղեկցեն ծնողները: 100կգ-ն գերազանցող ուղևորների համար գործում է 40000դ. հավելավճար:
Սկսած | Մինչև անձանց քանակ | Մեծահասակի արժեք | Երեխայի արժեք մինչև 12 տարեկան |
---|---|---|---|
1 | 25 | 85000.00 | 42500.00 |