× Գլխավոր Փաթեթներ Մեր Մասին Բլոգ Կապ +374(77)324444
Փառատոնային տոմս (հոկտեմբերի 12-16)

Փառատոնային տոմս (հոկտեմբերի 12-16)

90000.00 Դրամ

Մեկ անձի մասնակցության արժեքը 90 000 դրամ է։ 


  • Թռիչքները իրականացվելու են մինչև 12 հոգու համար նախատեսված օդապարիկներով, ուղևորների հստակ տեղաբաշխումը կախված է եղանակային պայմաններից և ուղևորների քաշերից։

  • Թռիչքի մասնակիցները կմասնակցեն նաև օդապարիկի թռիչքի պատրաստմանը, որը տևում է մոտ 30 րոպե:

  • Բուն թռիչքի տևողությունը 1 ժամ է (քամու ուղղությունից կախված՝ կարող է տևել 30-90 րոպե)։

  • Թռիչքի ավարտից հետո էլ անակնկալներն չեն ավարտվում։ Վայրէջքից հետո կատարվում է օդագնացի պատվոգրի հանձնման արարողություն՝ ըստ 1783թ.-ից մեզ հասած արարողակարգի։



Այլ մանրամասներ

  • Թռիչքների հստակ վայրը կախված է քամու ուղղությունից և արագությունից, որը պարզ է դառնում թռիչքից 2 ժամ առաջ։
  • Վճարովի հիմունքներով թռիչքները իրականացվում են միայն արևածագից 1-2 ժամ հետո։
  • Թռիչքները կարող են հետաձգվել անբարենպաստ եղանակային պայմանների և քամու բարձր արագության դեպքում: 
  • Թույլատրելի արագությունն է՝ միչև 5 մ/վ:
  • Երեխաները կարող են մասնակցել թռիչքներին սկսած 6 տարեկանից:
  • Մինչև 12 տարեկան երեխաների համար գործում է 50% զեղչ։
  • 100 կգ․-ն գերազանցող ուղևորների համար գործում է 40․000 դրամ հավելավճար։ Փառատոնային տոմսերը ետ վերադարձման ենթակա չեն։
*
Սկսած Մինչև անձանց քանակ Մեծահասակի արժեք Երեխայի արժեք մինչև 12 տարեկան
1 30 90000.00 45000.00
SkyBall